«Ժամանակը» զրուցել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ի հայտնի իրադարձությունների հետեւանքով կալանավորված Շանթ Հարությունյանի հոր՝ Շահեն Հարությունյանի հետ (Լոս Անջելես): Հատված հարցազրույցից.

«Պարոն Հարությունյան պատրաստվում էիք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային բողոք-նամակ ուղարկել՝ Ձեր որդուն կալանավորելու կապակցությամբ, ուղարկեցի՞ք:

Այո, ուղարկել եմ երկու օր առաջ: Նույն այն բովանդակությամբ, որ Ձեզ ասել էի, նամակ-բողոքն ուղարկվել է:

Արձագանք ստացե՞լ եք:

Առայժմ ոչ: Երկու օր է, ինչ ուղարկել եմ: Ես սպասում եմ պատասխանին, որ ինձ կասեն, որ անձամբ իրեն հասել է:

Լավ, իսկ ի՞նչ եք կարծում՝ Հայաստանում աջակցությունը Ձեր որդուն բավարա՞ր է:

Ես ինքս մտածել եմ, եւ երեւի կգտնեմ որոշ մարդկանց՝ միասին այստեղ բողոք անցկացնենք: Այսօր վերջնական կմտածեմ, թե ինչ անենք:

Այն աջակցությունը, որ Հայաստանում կա բավարար չէ՞:

Չգիտեմ: Բայց ես մտածում եմ, որ Լոս Անջելեսում էլ լինեն նման բաներ:

Նախկինում, երբ որեւէ մեկին հասարակությունն ընկալում էր որպես քաղբանտարկյալ, աշխուժությունն ավելի մեծ էր, համաձայն չե՞ք:

Երեւի Դուք ավելի լավ կիմանք, բայց աշխուժություն կարծես թե կա: Դա նկատվում է Պարույր Հայրիկյանի մոտ, Վարդան Հարությունյանի մոտ, նախկին քաղբանտարկյալներից էլ նկատում եմ, որ կա աշխուժություն:
Ես առհասարակ կուզենայի կենտրոնանալ Պուտինի այցի վրա, կուզենայի որ բողոք լիներ՝ ցույցերով, այրեին Ռուսաստանի դրոշակը:

Ինչպիսի՞ ցույցեր եք պատկերացնում, գնալ օդանավակայան եւ այնտե՞ղ այրել դրոշը:

Կարեւոր չի, թե որտեղ: Այնպես, որ նա տեսնի, թե ինչպես են այրում Ռուսաստանի դրոշը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում