Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Օտտինգերը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան: Այդ մասին, ինչպես հաղորդում է «APA»-ն, ապրիլի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլան Կոբիան:

Օտտինգերը Բաքու կժամանի ապրիլի 14-ին Աշխաբադից: Այցի շրջանակներում նա Բաքվում քննարկելու է «Հարավային միջանցք» եւ «Nabucco» նախագծերը, կհանդիպի Ադրբեջանի նախագահի, Ադրբեջանի արտգործնախարարի, էներգետիկայի նախարարի եւ պետական նավթային ընկերության ղեկավարի հետ:

Այցը կավատրվի ապրիլի 16-ին: