Nabucco նախագծի շուրջ ներկայումս բանակցությունները տարվում են առեւտրային հիմունքներով, բայց ժամանակն է քաղաքական պարտավորություններ ստանձնել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռոլան Կոբիան:

Մեկնաբանելով հարցը, թե ինչպես կազդի Nabucco-ի իրականացման վրա այն փաստը, որ Ադրբեջանն ու Թուրքիան դեռ չեն պայմանավորվել գազի գնի շուրջ, Կոբիան պատասխանել է, որ դա վերաբերվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին եւ չեն առնչվում Nabucco-ի հետ:

«Nabucco-ի բոլոր տարանցման պայմանները հստակեցվել են անցած տարի Անկարայում ստորագրված միջկառավարական համաձայնագրում»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: