Ռուսաստանի Դաշնությունը 15 մլրդ դոլարի դիմաց կգնի Ուկրաինայի եվրապարտատոմսերը: Այդ գումարը կհատկացվի Ազգային բարեկեցության հիմնադրամից 2013 եւ 2014 թվականների ընթացքում Ուկրաինայի սուվերեն եվրապարտատոմսերի մեջ տեղադրվելու համար:

«Դրանք եվրապարտատոմսեր են, մի մասն այս տարի, մյուսը՝ հաջորդ: Քիչ մասը, բնականաբար, այս տարի»,- հայտնել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Յանուկովիչն ու Պուտինը չեն քննարկել Ուկրաինայի՝ ՄՄ-ին միանալու հարցը