Մի շարք հայ մարզիկներ, ովքեր աչքի են ընկել 2013թ.-ի միջազգային մրցաշարերում, 48 մլն դրամ կստանան(98 հազար դոլար): Համապատասխան որոշումը կայացվել է Հայաստանի կառավարության` դեկտեմբերի 19-ին կայացած նիստում: Ինչպես որոշման նախագիծը ներկայացնելիս հաղորդել է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Յուրի Վարդանյանը, դրամական պարգեւատրման կարժանանան Կազանում 2013թ.-ի Ունիվերսիադայի չեմպիոններն ու մրցանակակիրները, Սոֆիայում 2013թ.-ի Սուրդլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը, ինչպես նաեւ մարզիկներ, ովքեր աչքի են ընկել աշխարհի ու Եվրոպայի մրցաշարերում: Խրախուսանքի կարժանանան ոչ միայն մարզիկները, այլեւ նրանց բժիշկները եւ այլ սպորտային համայնքներ:

Հիշեցնենք, որ 2013թ.-ի ամառային Սուրդլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանը նվաճել է մեկ բրոնզե մեդալ, իսկ Կազանի Ունիվերսիադայի ժամանակ մեկ ոսկե, հինգ արծաթե եւ չորս բրոնզե մեդալներ: