Կոնստանտին Ստանիսլավսկու անվան Երեւանի պետական ռուսական դրամատիկական թատրոնի գործունեությունը գնահատվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Այդ մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտնել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը:
«Հաճելի էր Հայաստանի նախագահի կողմից լսել, որ մեր թատրոնը հանդիսանում է ԱՊՀ եւ Բալթյան երկրների ռուսական լավագույն թատրոններից մեկը», - նշել է Գրիգորյանը՝ հավելելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկություն է հայտնել ակտիվորեն աջակցել ռուսալեզու մշակութային կենտրոնի 75 ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանը:
Անդրադառնալով թատրոնի դերասանական կազմի համալրմանը երիտասարդ սերնդի ներկայացուցիչներով՝ Ալեքսանդր Գրիգորյանը նշել է. «Ես շատ ուրախ եմ, որ մեր հիմնական դերասաններից բացի, կան շատ երիտասարդ հետաքրքիր կադրեր, օրինակ, Արման Մեջլումյանը, ով հենց նոր է ավարտել ինստիտուտը, Նորա Գրիգորյանը, որը դեռ ուսանող է»:




























