Գալիք տարում Կոնստանտին Ստանիսլավսկու անվան Երեւանի պետական ռուսական դրամատիկական թատրոնը կանդրադառնա Պերճ Զեյթյունցյանի «Աստվածների կանչը» պիեսին: Այդ մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ «Աստվածների կանչը» Տիգրան Մեծի դարաշրջանում Հայաստանի պատմության դրամատիկ, ավելի շուտ ողբերգական դրվագների մասին է: «2014թ. մենք մտադիր ենք բեմադրել նաեւ Յուրի Պոլյակովի «Աստվածների նման» պիեսը, այն կբեմադրեմ ես: Թատրոնի խաղացանկում կհայտնվի իսպանացի դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկեի «Հրաշալի կոշկակարուհին» պիեսը, որը կբեմադրի հրավիրված ռեժիսոր Գոհար Տրդատյանը»,- նշել է Ալեքսանդր Գրիգորյանը՝ հավելելով, որ ներկայացումը հովանավորելու է երկրի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:





























