2014թ.  հազիվ թե կարելի է որեւէ առաջընթաց սպասել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Այս մասին  NEWS.am-ի թղթակցին հայտնել է ռուսաստանցի  քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը: 

Ըստ նրա` հնարավոր են իրավիճակի որոշ բարելավումներ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում` լարվածության անկման, սահմանին փոխհրաձգությունների դադարեցման, հատկապես` ադրբեջանական կողմից,  Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության լարվածության նվազման տեսանկյունից: «Հնարավոր են նաեւ հաճախակի  հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ` հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցերը քննարկելու համար», - նշել է Ալեքսանդրովը:

Հիշեցնենք, 2013թ. նոյեմբերի 19-ին Վիեննայում երկամյա ընդմիջումից հետո հանդիպել էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը: Հայաստանի նախագահը հանդիպումը նորմալ էր գնահատել:

Կողմերը հանդիպման ընթացքում պայմանավորվել էին խթան հաղորդել ղարաբաղյան հիմնախնդրի հարցով խաղաղ բանակցություններին: