Երեւանի Հանրապետության հրապարակում այսօր՝ ժամը 21:00-ին տոնական համերգ տեղի կունենա հայկական էստրադայի հայտնի ատիստների, ինչպես նաեւ տարբեր համույթների մասնակցությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել են Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Ամանորյա համերգին մասնակցում են երգիչներ Վարդան Բադալյանը, Ռադիկ Գաբրիելյանը, Ռուզան Ավետիքյանը, Հայկոն, Անահիտ Սիմոնյանը, Սիլվա Հակոբյանը, Ռուբեն Սասունցին, Էմմին եւ շատ ուրիշներ: «Բնականաբար, միջոցառմանը ներկա կլինեն հայտնի դիջեյներ, իսկ կեսգիշերն անց նրանց մասնակցությամբ ամանորյա դիսկոտեկ կսկսվի: Համերգի ժամանակ ելույթ կունենան բավական հայտնի պարային խմբեր, որոնք տոնական տրամարդրություն կապահովեն»,- նշել է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Արթուր Գեւորգյանը՝ հավելելով, որ կեսգիշերին երկինքը կզարդարի ամանորյա վանդական հրավառությունը:
Միջոցառումը կտեւի մինչեւ ժամը 01:30-ը: Հավելենք, որ Նոր Տարվա գիշերը Երեւանի մետրոպոլիտենը կաշխատի մինչեւ ժամը 02:00-ը:





























