Ամերիկյան ռեփ-երգիչ Գլեն Թոմասը, ով հանդես էր գալիս Doe B բեմական անվան ներքո, փոխհրաձգության զոհ է դարձել Ալաբամա նահանգի Մոնթմերի քաղաքի բարերից մեկում, հաղորդում է Fox News հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը տեղի ժամանակով 01:00-ին բարում, որը գտնվում է Ալաբամա նահանգի Պետական համալսարանի հարեւանությամբ: 22-ամյա սկսնակ ռեփերից բացի զոհվել է 21-ամյա աղջիկ: Երաժշտի մենեջերը հստակեցրել է, որ հրաձգության պահին Թոմասը բեմին է եղել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին

Մահացած երգիչն ուներ երկու երեխա, մոտ ժամանակներում երրորդ անգամ պետք է հայր դառնար:

Հրաձգության հետեւանքով վեց մարդ է վիրավորվել: Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է կայուն: