Հայ առաքելական եկեղեցին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, նշում է Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանը: Այն անփոփոխ նշվում է դեկտեմբերի 29-ին, այսինքն՝ Սուրբ Ծննդից 7 օր առաջ:

Արարատյան հայրապետական թեմից հայտնում են, որ Սուրբ Ծննդյան պահքն իր մեջ ընդգրկում է նաեւ Նոր Տարվա տոները մինչեւ հունվարի 5ը՝ Ս.Ծննդյան Ճրագալույցը:

Դեկտեմբերի 29-ի երեկոյից մինչեւ հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:

Պահք պահողները այդ շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ եւ տրվում է Ս. Ծննդյան ավետիսը:

Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց եւ Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» արտահայտություններով: