Վոլգոգրադի կենտրոնում գտնվող երկաթուղային կայարանում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
12:45 հաղորդագրություն է ստացվել, որ երկաթուղային կայարանի երկրորդ հարկում պայթյուն է տեղի ունեցել, առաջացել է ծուխ: Նախնական տվյալների համաձայն՝ նվազագույնը երեք մարդ է զոհվել: Տուժածների թիվը դեռ հայտնի չէ:
Կայարանի շենքի մոտ մեծ թվով «շտապ օգնության», ոստիկանության եւ ԱԻՆ մեքենաներ են կանգնած: Մարդկանց տեղահանում են: Մանրամասները ճշտվում են:





























