Չինաստանը Վենեսուելային 5 միլիարդ դոլար է հատկացրել բնակարանների զարգացման համար: Այդ մասին պատմել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, հաղորդում է Associated Press-ը:

Միջոցները, որոնք փոխանցվել են 2008թ.-ին ստեղծված վենեսուելա-չինական հիմնադրամին, կուղղվեն նաեւ տրանսպորտի, արբանյակային տեխնոլոգիաների զարգացման եւ ռազմական կարիքների համար, այդ թվում նաեւ վենեսուելայան ռազմական օդուժի համար, հաղորդում է Lenta.ru-ն:

Մադուրոյի հայտարարությունն արվել է դեկտեմբերի 28-ին Վենեսուելայում «Մեծ բնակարանային առաքելություն» շծագրի շրջանակներում մի քանի բնակարանային համալիրների բացման արարողության ժամանակ: Ենթադրվում է, որ Չինաստանից ստացված միջոցները կուղղվեն այդ ծրագրի զարգացմանը: