Ուկրաինայի պատրիարք Ֆիլարետը 2014թ.-ի ընթացքում իրենց երկրի համար ամենամեծ վտանգ անվանել է մուտքը Մաքսային միություն: Ֆիլարետը դատապարտել է Ռուսաստանի կայսերական տրամադրությունները: Նրա խոսքով՝ ԵՄ ինտագրացումը թույլ կտա պահպանել ուկրաինական պետականությունը: «ԵՄ անդամ բոլոր երկրներն անկախ են: Ուկրաինան, եթե ԵՄ անդամ լինի, կպահպանի իր պետականությունն ու ինքնիշխանությունը: Եթե անդամակցի Մաքսային միությանը, եվրասիական միջավայրին, կկորցնի դրանք»,- ընդգծել է Պատրիարքը, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը: 

Ընդ որում, ինչպես նշել է Ֆիլարետը, Ռուսաստանն իմպերիալիստական մտադրություններ ունի,քանի որ ցանկանում է դարձյալ իրեն միացնել Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան, Ղազախստանը, Հայաստանն ու ստեղծել կայսրություն: «2014թ.-ին Ուկրաինայի համար ամենամեծ վտանգը Մաքսային միության անդամակցությունը կլինի: Ինչպե՞ս կանխել դա: Ինչպես ժողովուրդն այժմ կանգնած է Մայդանում, այպես էլ պետք է մինչեւ վերջ կանգնի: Նա կհաղթի: Եթե հասարակությունն ինչ-որ բան չի ցանկանում, ուժով նրան երկար չես պահի»,- հավելել է նա: