15 մարդ զոհվել, 27-ը վիրավորվել են Վոլգոգրադում երկաթուղային կայարանի պայթյունի հետեւանքով: Այդ մասին է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել են Առողջապայության շրջանային նախարարույթունում:

«Ճշտված տեղեկությունների համաձայն՝ զոհերը թվով 15-ն են, եւս 27-ը վիրավերվել են եւ տեղափոխվել հիվանդանոց»,- հայտնել է աղբյուրը:

ՌԻԱ Նովոստիի տեղեկությունների համաձայն՝ Վոլգոգրադի երաթուղային կայարանում տեղի ունեցածը որակավորվում է որպես պայթյուն: Փաստի առթիվ ՌԴ քննչական կոմիտեի հետաքննող մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 205 հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշով(ահաբեկչություն) եւ ՌԴ ՔՕ 222 հոդվածի հատկանիշներով(զենքի անօրինական շրջանառություն): Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունի հետեւանքով զոհվել է նվազագույնը 13 մարդ, տուժածների թիվը ճշտվում է:

Ըստ նախնական տվյալների՝ պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ ահաբեկչուհին: