Ուկրաինայում 250 մեքենաներից բաղկացած ավտոշարասյունը Կրեշչատիկից ուղեւորվել է պիկետավորման երկրի առաջին դեմքերի նստավայրերի մոտ:

Ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը, վարորդներն իրենց հետ տանում են Եվրոմայդանի մասնակիցներին, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցել նախագահի, Գերագույն Ռադայի եւ վարչապետի նստավայրերը պիկետավորմանը: ՃՈ տեսուչները շարասյանը թույլ են տալիս մասամբ անցնել՝ ապահովելով Տրյոխսվետիտելսկից Պարկովայայի ծառուղի երթեւեկությունը:

Շարասյունը մտադիր է հասնել «Դնեպրի հերոսների» մետրոկայարան, որտեղ դրան կմիանան ակցիայի այլ մասնակիցներ եւ կուղեւորվեն Մեժգորյե: