Վոլգոգրադի երկաթուղային կայարանում պայթյունի հետեւանքով երկու հայուհիներ են վիրավորվել, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացի է: Վիրավորվել են Նինա Մարտունիի Հարությունյանը(1981թ. ծնված) եւ Սուսաննա Սերգեյի Գրիգորյանը(1978թ. ծնված): Ընդհանուր առմամբ, Վոլգոգրադի բժշկական հաստատություններում են գտնվում 36 մարդ, որոնց թվում Վոլգոգրադի, Մոսկվայի, Իվանովոյի մարզերի եւ Ուդմուրտիայի հանրապետության բնակիչներ են:
Վոլգոգրադի մարզի առողջապահության նախարարությունը հրապարակել է վիրավորների նախնական ցուցակները: Վոլգոգրադի երկաթուղային կայարանում պայթյունը տեղի է ունեցել կիրակի օրը Մոսկվայի ժամանակով 12:45-ին: ՆԱԿ տվյալների համաձայն՝ գործել է չհայտնաբերված պայթուցիկ սարք, ենթադրաբար՝ մահապարտ ահաբեկչուհու կողմից: Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունի հետեւանքով զոհվել է նվազագույնը 14 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:





























