Ազգայնականները Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ «ժողովրդական հավաք» կանցկացնեն: Ակցիան «Vkontakte» սոցիալական կայքում գովազդվում էր «Ռուսական շրջաններ» խմբում:
Հավաքը ծրագրվում է անցկացնել Վոլգոգրադի Հերոսների պուարկում դեկտեմբերի 30-ին ժամը 16:00-ին: «Մենք բավական մեծ թիվ կկազմենք, անմիջապես կփակենք Լենինի պողոտան եւ եւ կպահանջենք նահանգապետի ու քաղաքապետի հրաժարականը»,- ասվում է հայտարարության մեջ:
Հավաքի մասին հայտարարությունը վերատպել են ազգային այլ ռեսուրսներ, այդ թվում «Արբանյակ եւ կոտորած» միությունը, որի բաժանորդների թիվն «Vkontakte»-ում ավելի քան 50 հազար է, հաղորդում է «Lenta.ru»-ն:
Դեկտեմբերի 29-ին Վոլգոգրադում ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել: Երկաթուղային կայարանի մուտքի մոտ ինքն իրեն պայթեցրել է մահապարտ ահաբեկչուհին: Պայթուցիկ սարքը գործել է մետաղական դետեկտորների մոտ: Որոշ տվյալների համձայն՝ մահապարտին ներս մտնել խոչընդոտել է ոստիկանը, ով պայթյունի հետեւանքով զոհվել է:





























