Տասնվեց մարդ է զոհվել կիրակի Վոլգոգրադի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է շրջանի իրավապահ մարմիններում առկա աղբյուրը: Ավելի վաղ հայտնում էին 14 զոհերի մասին:

«Երկու հոգի վախճանվել են հիվանդանոցում: Զոհերի թիվը հասել է 16-ի»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նա հավելել է, որ հիվանադանոցում է շարունակում գտնվել 38 մարդ, եւս հինգը ամբուլատոր բուժում են ստանում:

Դեկտեմբերի 29-ին Վոլգոգրադոըմ մտցվել է ահաբեկչության վտանգի բարձր մակարդակ, որը կշարունակվի 15 օր: Նահանգապետը որոշում է ստորագրել Վոլգոգրադի մարզում դեկտեմբերի 29-ին ժամը 19:00-ից 15 օրով ահաբեկչության վտանգի «դեղին» բարձր մակարդակ սահմանելու մասին: