Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալա իբն Աբդել Ազիզ Աս-Սաուդը 3 մլն դոլար է ուղղել Լիբանանի բանակի աջակցության համար, հաղորդում է Al Arabiya-ն:
Համապատասխան հայտարարությունը կիրակի կատարել է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյամանը: Նա նաեւ ուշադրություն է հրավիրել, որ Լիբանանին միջկրոնական կոտորած է սպառնում, սակայն չի հստակեցրել, թե որտեղից է սպառնալիքը գալիս, հաղորդում է Gazeta.ru-ն:
Միշել Սուլեյմանի հայտարարությունը հնչել է Իսրայելի հետ հարաբերությունների բարդացման ֆոնի վրամ որը Լիբանանին մեղադրել է Քիրյաթ-Շմոնա քաղաքի մոտակայքում երկու պայթյուններից հետո իր տարածքները հրաձգության ենթարկելու մեջ:
Կիրակի իսրայելական զինվորները Լիբանանի հարավային շրջանները ենթարկել են հրետանային զանգվածային հրաձգության, իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնացել է երկրին կանխարգելիչ հարվածներով:





























