Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ժամը 09.10-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Խանջյան փողոցի թիվ 51 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.18-ին, մարվել՝ 09.19-ին:
Այրվել է «Սոֆիա» տաքսի ծառայությանը պատկանող «Ռենո» մակնիշի L2027 համարանիշի ավտոմեքենայի (վարորդ Ա. Ծ.) սրահը՝ մասամբ:





























