Եգիպտոսում նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, խորհրդարանականից շուտ կկայանան, հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչը:
Դիտորդները նշում են, որ քաղաքական «ճանապարհային քարտեզի» նման փոփոխությունը կանխատեսում է 2014թ. ապրիլին պաշտպանության եւ ռազմական արդյունաբերության նախարար, առաջին փոխվարչապետ Աբդել Ֆաթահ աս Սիսիի ընտրվելը նախագահի պաշտոնում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նոյեմբերին Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ Ֆահմին հայտարարել էր, թե սկզբնապես ծրագրվել էր, որ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենային 2014թ. «փետրվար-մարտ ժամանակահատվածում», իսկ նախագահականը` «ամռան սկզբին»:





























