Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ:

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից ընդունեք ամենաանկեղծ ցավակցությունը՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետեւանքով անմեղ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ:

Հրեշավոր դաժանության եւ ցինիկ բնույթի այդ բռնության  գործողությունները, որոնք կատարվել են Ամանորյա տոների նախօրեին, առաջացրել են մեր քաղաքացիների ցասումն ու զայրույթը:

Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչության բոլոր ձեւերն ու դրսեւորումները եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությանն ենք հայտնում մեր լիակատար համերաշխությունը:

Մենք սգում ենք Ռուսաստանի մեր եղբայրական ժողովրդի հետ եւ կիսում բոլոր զոհերի հարազատների ու մերձավորների ցավն ու վիշտը»,-ասված է ՀՀ վարչապետի ցավակցական հեռագրում: