Վոլգոգրադում ոստիկանությունը ցրում է ժողովրդական հավաքը, որը կազմակերպվել է սոցիալական ցանցերի միջոցով՝ վոլգոգրադում տեղի ունեցած երկու ահաբեկչություններից հետո: Իրավապահները նշում են, որ հավաքի կազմակերպիչները զանգվածային միջոցառում իրականացնելու թույլտվություն չունեն, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ժողովրդական հավաքի վայրում գտնվում է մոտ 200 մարդ, ոստիկանությունը ձերբակալում է բոլոր ներկաներին: Այս պահին ոստիկանության նորանոր մեքենաներ են մոտենում հավաքի վայրին:
Ավելի վաղ «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում հայտարարություն էր տարածվել՝ «Ահաբեկչության դեմ ռուսական հավաքի» մասին, որը պետք է տեղի ունենա դեկտեմբերի 30-ին, ժամը 16:00-ին, Վոլգոգրադի Հերոսների ծառուղում:
Այդ հայտարարությանը միացել էր մոտ 12 հազար մարդ:





























