Կենտրոնական Չինաստանի քաղաքներից մեկում շունն ամբողջ գիշեր սառնամանիքին դրսում է անցկացրել` սատկած ընկերոջ կողքին: Երբ ընկերը մեքենայի տակ է ընկել, շունը նրա կողքին մնացել է մի քանի ժամ, հաղորդում է NTD հեռուստաալիքը:
Հարեւանությամբ գտնվող փոքրիկ սրճարանի աշխատակիցները նույնիսկ պաշտպանելու նպատակներով աթոռ են դրել, որպեսզի այդ շունն էլ չընկնի մեքենայի տակ: Առավոտյան մարդիկ սատկած շանը տարել են մոտակա այգի եւ թաղել: Այդ ողջ ընթացքում զոհվածի հավատարիմ ընկերը հետեւել էր նրանց:




























