Մեծ Բրիտանիայում ջրհեղեղի սպառնալիք է հայտարարվել, երբ վերջին օրերին երկրի հարավում եւ արեւմուտքում ուժեղ քամի եւ տեղատարափ անձրեւներ սկսվել: Այս մասին հայտնել են Թագավորության շրջակա միջավայրի պահպանության գործակալությունում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Երկիրը անբարենպաստ եղանակային գոտում է արդեն մեկ շաբաթից ավելի: Ամենալարված իրավիճակը Անգլիայի հյուսիսում եւ արեւմուտքում է, ինչպես նաեւ Ուելսում եւ Շոտլանդիայում, որտեղ քամու արագությունը հասնում է 130 կմ/ժ-ի: Առանց էլեկտրականության են շարունակում մնալ հարյուրավոր տներ, մի քանի օր առաջ նրանց թիվը հասնում էր տասնյակ հազարի: Տեղի իշխանությունները չեն բացառում հետագա վթարային անջատումների հնարավորությունը:
Էներգետիկական ընկերություններն արդեն հայտնել են հարյուրավոր սպառողներին փոխհատուցում վճարելու իրենց պատրաստակամությունը:
Մեծ Բրիտանիան ստեղծված իրավիճակում չի կարողանում հաղթահարել տրանսպորտային կոլապսը, որը գրեթե կաթվածահար է արել երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցումը սուբծննդյան օրերին: Իրավիճակը բարդանում է նաեւ նրանով, որ երկուշաբթին տոներից հետո առաջին աշխատանքային օրն է, եւ բազմաթիվ թաղամասերում կոմունալ ծառայությունները դեռ չեն հասցրել կարգի բերել ճանապարհները:





























