Հայաստանի տարածքում առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը հնարավոր է թույլ ձյուն, Արարատյան դաշտում եւ նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն: Քամին հարավ-արեւմտյան 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

 «Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով՝ Երեւանում ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն: Գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի -17-19, վաղը ցերեկը՝ -12-14:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -4+1,

Կոտայքում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -4+1,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -4+1,

Լոռիում՝ գիշերը՝ -11-16, ցերեկը՝ +1+6,

Տավուշում՝ գիշերը՝ -5-10, ցերեկը՝ +5+8,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -4+1,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -17-21, ցերեկը՝ -10-13,

Արարատում՝ գիշերը՝ -14-19, ցերեկը՝ -11-14,

Արմավիրում՝ գիշերը՝ -14-19, ցերեկը՝ -11-14,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -4+1,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -14-19, ցերեկը՝ -11-14,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -2+3,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -9-14, ցերեկը՝ 0+5,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ +4+7: