ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, ով այս պահին գտնվում է Գերմանիայում, Շենգենյան վիզա է ստացել եւ կմեկնի Շվեյցարիա: Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել են Բեռլինում Շվեյցարիայի դեսպանատնից: «Նա երեք ամսով վիզա է ստացել եւ հիմա կարող է հանգիստ տեղաշարժվել Շենգենյան պայմանագրի անդամ երկրներում»,-ասել են դեսպանատնից:
Այն, որ ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարը դիմել է շենքենյան վիզա ստանալու համար, հայտնի էր դարձել դեկտեմբերի 24-ին: Հարցին, թե ինչու է Խոդորկովսկիին անհրաժեշտ եղել շենգենյան վիզա, երբ նա մեկ տարով Գերմանիայի վիզա ունի, Շվեյցարիայի ԱԳՆ-ում սահմանափակվել են հետեւյալ պատասխանով. «Նրա փաստաբանը պահանջել է վիզա, եւ մենք քննարկում ենք այդ հարցը»:





























