Արքայազն Ուիլյամը Քեմբրիջի համալսարանում Մեծ Բրիտանիայի գյուղատնտեսության ժամանակակից խնդիրներին նվիրված դասընթաց կանցնի: Այս մասին հաղորդել է Քենսինգթոնի պալատի մամուլի ծառայությունը:
«Ծրագիրը, որը բաղկացած է սեմինարներից, դասախոսություններից ու հանդիպումներից, հիմնվում է համալսարանի լավագույն դասախոսների փորձի վրա: Այն կսկսվի հունվարի սկզբին եւ կտեւի մինչեւ մարտի կեսերը: Դասընթացը կոչված է հերցոգին տեղեկություններ հաղորդել, թե ինչ խնդիրների է առնչվում այսօր գյուղատնտեսական բիզնեսը եւ գյուղական համայնքները»,- լրագրողներին հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























