Եգիպտոսի դատարանը 139 ցուցարարների, ովքեր հանդես էին գալիս նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի աջակցությամբ, դատապարտվել են ազատազրկման, հաղորդում է The Independent-ը:

Մեղադրյալները երկուական տարվա ազատազրկման են դատապարտվել տարբեր հանցագործությունների համար, մասնավորապես զանգվածային անկարգությունների ու սաբոտաժի կազմակերպում, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Նախկին նախագահին աջակցող բողոքի փողոցային ակցիաների մասնակցության համար հուլիսի 15-ին ձերբակալել էին 139 մարդու: Նրանք բախումներ են ունեցել մայրաքաղաք Կահիրեի թաղամասերից մեկի բնակիչների եւ առեւտրականների հետ: