Դեկտեմբերի 29-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է, իսկ ժամը 17.20-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ձեռքերի այրվածքով նշված բնակարանից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 52-ամյա Սամվել Մ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը15.20-ին, հրդեհ է բռնկվել նշված բնակարանում, ինչի հետեւանքով այրվել է բնակարանի հյուրասենյակը, խոհանոցը, միջանցքը, լոգարանը եւ զուգարանը:
Վնասի չափը եւ դեպքի հանգամանքները պարզվում են:





























