Վոլգոգրադում երկու ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 34-ի, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է երկրամասի առողջապահության նախարարության ներկայացուցիչը:

Կայարանում պայթյունի զոհերի թիվը 18 է, իսկ տրոլեյբուսի պայթյունից զոհվածների թիվը հասել է 16-ի:

Քաղաքի բնակիչները տրոլեյբուսի պայթյունի վայրում հարյուրավոր կարմիր մեխակներ, վարդեր են տանում եւ մոմեր վառում: Վոլգոգրադում մինչեւ հունվարի 3-ը սուգ է հայտարարվել: