Կոլումբիայի դատարանը պաշտոնաթող ոստիկանին դատապարտել է 40 տարվա ազատազրկման՝ 1996թ. վեց ենթադրյալ ձախ ապստամբների սպանությանը մեղսակից լինելու համար: Հեկտոր Էդիսսոն Կաստրոն առայժմ ազատության մեջ է:

Նա համարվում է «Մոնդոնեդոյի սպանդ» կազմակերպած խմբի պարագլուխը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

FARK խմբավորման չորս անդամներ սպանվել էին Բոգոտայից ոչ հեռու գտնվող ռանչոյում: Նրանց նաեւ այրել էին, որ դիակների ինքնությունը չպարզվի: Եւս երկու մարդու սպանել էին Բոգոտայում: