«Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր է դարձել RT հեռուստաալիքի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը: Նման որոշում կայացրել է «Ռուսաստանն այսօր» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:

«Այդ առանցքային պաշտոնը կարող էր զբաղեցնել միայն փայլուն լրագրողական հեղինակությամբ եւ կառավարչի ժամանակակից հմտություններով օժտված մարդը»,- ասել է Կիսելյովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մարգարիտա Սիմոնյանը կպահպանի նաեւ RT հեռուստաալիքի ղեկավարի պաշտոնը:

Նշենք, որ ՌԴ նախագահը դեկտեմբերի 9-ին «ՌԻԱ Նովոստի»-ի հիման վրա ստեղծել էր «Ռուսաստանն այսօր» գործակալությունը: