Մաքսային Միությանն անդամակցելու, իսկ հետագայում Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը մասնակցելու Հայաստանի որոշումը որակապես նոր հնարավորություններ է ստեղծում հայ-ռուսական համագործակցության համար բոլոր ուղղություններում, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հղած շնորհավորական ուղերձում, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Պուտինը հազմոմունք է հայտնել, որ առաջիկա տարում կշարունակվի համատեղ աշխատանքը երկկողմ օրակարգի ուղղությամբ, տարբեր ինտեգրացիոն կառույցների շրջանակներում:





























