Պերուի շամանները Ամանորի նախաշեմին ավանդական զոհաբերությունն են կատարել՝ փորձելով գուշակել, թե ինչ է սպասվում իրենց երկրին եւ ողջ աշխարհին գալիք տարում: Ամենածանր հարցը Պերուի եւ Չիլիի միջեւ ծովային սահմանի հարցն է: Լիմայի ծովափին շամաները դրել են Պերուի նախագահի, նաեւ Չիլիի հեռացող եւ նորընտիր նախագահների պատկերները: Նրանք նկարները իջեցնում են ջրի մեջ՝ հավատալով, որ դա կօգնի երկրների ղեկավարներին միավորվելու եւ ներդաշնակության մեջ ապրելու: Այժմ տարածքային վեճը քննարկվում է Հաագայի միջազգայհին դատարանում, եւ հունվարի 27-ին որոշում է կայացվելու: Շամանները, նաեւ խաղաղություն են մաղթել ողջ աշխարհին, հաղորդում է NDTV-ն:

Շամանների մոտ կա նաեւ Բարաք Օբամայի պատկերները: Նրանցից պերուացիները ներգաղթի բարեփոխում են ուզում, որը թույլ կտա ապօրինի ներգաղթյալներին դուրս գալ ստվերային տնտեսությունից եւ օրինական աշխատել: Պերուի շամաններն ընդհանրապես սիրում են գուշակություններ անել: Անցած տարի նրանք կանխատեսել էին, որ Օբաման հաղթելու է հանրապետական Միթ Ռոմնիին: