Հսկա դեղին բադիկը, որ փչել էին ամանորյա տոնակատարությունների համար Թայվանի Ցզիլուն նավահանգստում, պայթել է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

18-մետրանով ռետինե թռչունը Նիդեռլանդներից նկարիչ Ֆլորենտին Հոֆմանի ձեռքի գործն էր: Բադիկի վրա արծիվներն են հարձակվել: Անցած ամիս Թայվանում Հոֆմանի մեկ այլ բադիկ ծակվել էր երկրաշարժի հետեւանքով:

Երրորդին ծավից հանել էին սեպտեմբերին, մոտեցող թայֆունի պատճառով: