Ավելի քան 50 հազար ոստիկաններ եւ ժանդարմներ կհսկեն հասարակական կարգը ամանորյա տոներին Ֆրանսիայի ողջ տարածքում: Փարիզում հերթապահելու են 9 հազար իրավապահներ: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Մանյուել Վալսը:

Միայն Ելիսեյան դաշտերում կհավաքվեն ավելի քան 300 հազար մարդ: Էյֆելյան աշտարակն, ավանդույթի համաձայն, կվերածվի հսկա տոնածառի, որը ամանորի գիշերը լուսային շոու է նվիրելու քաղաքի բնակիչներին եւ հյուրերին:

Անցած տարիներին ֆրանսիական իշխանությունների «գլխացավը» դարձել էին մեքենաների զանգվածային հրդեհումները: Տարեկան միջինը այրում են հազարից ավելի մեքենա: Քրեագետների խոսքով, տվյալ ֆենոմենն անբացատրելի է, բայց փաստն այն է որ դա յուրօրինակ սպորտի է վերածվել: Իրավապահների համար գլխացավանք է դարձել պետարդների եւ հրավառությունների օգտագործումը: Պաշտոնապես հրատեխնիկայի վաճառքը Ֆրանսիայում արգելված է, սակայն ցանկության դեպքում մարդիկ կարող են դրանք գնել հարեւան երկրներում եւ գաղտնի բերել Ֆրանսիա: