Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին այցելել է ԼՂՀ եւ Ադրբեջանի սահմանագիծ եւ շնորհավորել զինծառայողներին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե նախագահը բարի ծառայություն է մաղթել զինծառայողներին` նշելով, որ պաշտպանելով մեր հայրենիքի սահմանները, նրա անկախությունն ու ազատությունը` ԼՂՀ պաշտպանության բանակն իրականացնում է նաեւ տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման կարեւոր առաքելություն: