Հունվարի 1-ին, ժամը 00.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդանի կիրճում գտնվող «Գեղամա» ռեստորանային համալիրի տանիքում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ եւ ԱԻ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, 2 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ավտոմեքենա, 8 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.24-ին, մարվել՝ 02.43-ին:
Այրվել է «Գեղամա» ռեստորանային համալիրի 2-րդ հարկն ամբողջությամբ (500 քմ), տանիքի փայտյա կառուցատարրերը (500 քմ) եւ կից փայտյա տաղավարից 10 քմ հատված:





























