Նվազագույնը երկու մարդ զոհվել է, 599 վնասվածքներ են ստացել հրավառության ընթացքում ու հրազենի կրակոցներից Ֆիլիպիններում ամանորյա տոնախմբությունների ժամանակ, հաղորդում է The Associated Press գործակալությունը:
Ոստիկանության տվյալներով Կագայան նահանգում 19-ամյա երիտասարդ է զոհվել, երբ նրա մոտ հրավառության շղթա են արձակել: Հարավային Իլոկոս նահանգում կրակոցից երեխա է զոհվել. Օդ արձակված փամփուշտը ծակել է տանիքն ու հետհարվածով դիպել երեխային: Նմանատիպ միջադեպ տեղի է ունեցել հարեւան Հյուսիսային Իլոկոս նահանգում. փամփուշտը դիպել է երեխայի գլխին, բժիշկները պայքարում են նրա կյանքի համաւր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Մարդկանց մեծամասնությունը տուժել է հրավառության ժամանակ անվտանգության կանոնների չհետեւելու պատճառով: Այս պահին հիվանդանոցում է գտնվում մոտ 50 մարդ, նրանից յոթը հրազենային վնասվածքներ են ստացել: Նոր տարվա նախօրեին Ֆիլիպիններում 260 տուժող է գրանցվել:
Ամանորը մեծ աղմուկով դիմավորելու ավանդույթը տարածված է Ֆիլիպինների բնակչության առավելապես կաթոլիկ հատվածի շրջանում:





























