Նոր տարին Բուլղարիայի եւ Ռումինիայի քաղաքացիների համար Եվրամիության երկրներում աշխատելու համար նոր հնարավորություններ է բերել: ԵՄ անդամակցության համաձայնագրերին համապատասխան՝ բալկանյան պետությունների ներկայացուցիչների մասնակցության սահմանափակությունը աշխատանքի եվրոպական շուկային, որը գործում էր կազմակերպության անդամակցության յոթ տարվա ընթացքում, գործել է մինչեւ 2013թ.-ի դեկտեմբերի 31-ը եւ այժմ Բուլղարիայի եւ Ռումինիայի քաղաքացիներն իրավունք են ստացել աշխատել այնտեղ, որտեղ կցանկանան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սակայն այս նոր հնարավորություններ բացասաբար են ընդունվել ԵՄ մի շարք երկրներում, առաջին հերթին Անգլիայում, Գերմանիայում եւ Նիդերլանդներում, որոնց մտահոգում է աշխատանքային միգրանտների ներհոսքը:
Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլեվնելիեւը ամանորյա ուղերձում ընդգծել է, որ Բուլղարիայի քաղաքացիներն արժանի աշխատանք, եկամուտներ ու կայունություն որոնում են իրենց հայրենիքում, այլ ոչ թե ձգտում են ձեռք բերել տոմս մեկ ուղղությամբ ու մեկնել երկրից արտասահմանում մշտապես բնակվելու նպատակով:





























