Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն զգուշացրել է, որ չի պատրաստվում մնալ իր պաշտոնում միչեւ երկրորդ յոթամյա մանդատի ավարտը: «Ես կմնամ նախագահ այնքան ժամանակ, քանի դեռ ուժերս բավականացնում են աշխատել ու քանի դեռ իմ երկիրն ու նրա կառավարող մարմիններն իմ ծառայությունների կարիքն ունեն: Եվ ոչ մի օր ավել»,- ասել է պետության 88-ամյա ղեկավարը համաքաղաքացիներին հղած ամանորյա ուղերձի ժամանակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: 

2013թ.-ի ապրիլնի նա ընդունել էր Իտալիայի քաղաքական առաջնորդների խնդրանքը երկորդ անգամ լինել նախագահի պաշտոնում: Կար դրա խիստ անհրաժեշտությունը, քանի որ կուսակցությունները ոչ մի կերպ չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ Ջ. Նապոլիտանոյին հաջորդողի ընտրության հարցում