Հունվարի 1-ին, ժամը 14:19-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ս.Մադնիշյան փողոցի թիվ 39 շենքում. ներսում բնակիչներ կան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի փողոցի թիվ 8 շենքի 21/1 բնակարանում: Հրշեջ-փրկարարները բնակարանից դուրս են բերել 86-ամյա Ա.Պ.-ին, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի առաջացել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.52-ին, մարվել 15.05-ին: Խոհանոցում այրվել են թղթի թափոններ՝ 3քմ եւ փայտե ծածկ՝ 3քմ մակերեսով:





























