2014թ.-ի հունվարի 1-ից մարիխուանան պատմության մեջ առաջին անգամ հայտնվել է Քոլորադո նահանգի մասնագիտացված խանութների վաճառասեղանների վրա, հաղորդում է CNN հեռուստաալիքը: Քոլորադոն դարձել է ԱՄՆ-ում առաջին նահանգը, որտեղ թույլ են տվել օրինական հիմունքներով թմրանյութ վաճառել, հաղորդում  է ՌԻԱ Նովոստին: 

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ նահանգի արդեն 30 խանութ իրավունք ունեն վաճառել թմրանյութի այդ տեսակը: Նահանգի մայրաքաղաք Դենվեր քաղաքում 18 նման խանութներ կան: Նահանգի օրենսդրության համաձայն՝ թմրանյութ ձեռք բերել կարող են 21 տարեկանից բարձր քաղաքացիները: Քոլորադոյի 21 տարին լրացած ցանկացած քաղաքացի օրինական կերպով կարող է գնել 28,35 գրամ մարիխուանա կամ վեց բույս:

Մարիխուանայի օրինականացման որոշումն ընդունվել է նոյեմբերի 6-ին կայացած հանրաքվեի արդյունքների հիման վրա:  Այդ ժամանակ նման որոշման օգտին էին քվերակել նաեւ Վաշինգթոն եւ Մասաչուսեթս նահանգների բնակիչները: