Պրահայում պայթյունի հետեւանքով վիրավորվե; է Պաղեստինի դեսպանը, հաղորդում է չեխական ՉՏԿ գործակալությունը՝ վկայակոչելով դեսպանության ներկայացուցիչ Նաբիլ Էլ Ֆահելին:«Պայթյունի ժամանակ տանն են գտնվել դեսպանն ու իր ընտանիքը»,- հայտնել է Էլ Ֆահելը:

«Դեսպանության տեղեկությունների համաձայն՝ դեսպանը վիրավոր է: Մենք հստակ չգիտենք, ինչ է տեղի ունեցել»,- ասել է նա:

Փրկարարական ծառայության մամուլի քարտուղար Իրժինա Էրնեստովան ՉՏԿ գործակալությանը հաստատել է, որ «վիրավորին տեղափոխում են հիվանդանոց», սակայն չի ճշտել անձի ով լինելը:

The Associated Press գործակալության տեղեկությունների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել դիվանագետի տանը, որը գտնվում է Սուխոդոլի շրջանում՝  մայրաքաղաքի վեցերորդ մարզում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: