Հունվարի 1-ին` ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում ամպամած եղանակ է: Այդ մասին NEW.am-ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում:
Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Կոտայքի մարզում՝ մառախուղ, տեսանելիությունը 50-100 մետր: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր - Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:





























