Մեծ Բրիտանիայիվարչապետ Դեւիդ Քեմերոնն ամանորյա վիդեոուղերձում կոչ է արել շոտլանդացիներին հանրաքվեի ժամանակ դեմ քվեարկել անկախացմանը, հաղորդում է BBC News-ը:

Քեմերոնը հայտարարել է, որ Անգլիայի, Ուելսի ու Հյուսիսային Իռլանդիայի բնակիչները ցանկանում են, որպեսզի Շոտլանդիան մնա Մեծ Բրիտանիայում կազմում: Վարչապետն ընդգծել է. «Այդ քվեարկությունը նշանակավոր կլինի ոչ միայն հետագա տարիների համար: Այն կարող է ընդմիշտ փոխել երկիրը»: Նա հավաստիացրել է. «Միասին մենք կարող են կառուցել ավելի հզոր Միացյալ թագավորություն մեր երեխաների ու թոռների համար», հաղորդում է Lenta.ru-ն: 

Շոտլանդիայի անջատման հանրաքվե տեղի կունենա 2014թ.-ի սեպտեմբերի 18-ին: Այս նախաձեռնությամբ հանդես է եկել տեղական կառավարությունը, որը գլխավորում է ազգայնականների առաջնորդ Ալեքս Սելմոնդոնը: Նրա գրած «Սպիտակ գրքում»  բերվում է անկախ երկրի զարգացման ծրագիր: Սելմոնդը պնդում է, որ առանց Մեծ Բրիտանիայի Շոտլանդիան վերջին տասնամյակում կարող էր նավթային եկամուտներից 116 միլիարդ ֆունտ կուտակել: