Չեխիայում Պաղեստինի դեսպանը, որի տանն այսօր պայթյուն է տեղի ունեցել, վախճանվել է: Այդ մասին հաղորդում են չեխական ոստիկանության ներկայացուցիչները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Պայթյունը տեղի է ունեցել դեսպանի՝ մայրաքաղաքի էլիտար Պրահա-6 թաղամասի Ինտերնացիոնալ փողոցի վրա գտնվող տանը, որտեղ են գտնվում այլ պետությունների բազմաթիվ դեսպանություններ ու ներկայացուցչություններ: Պայթյունի պահին տանն են գտնվել դեսպանն ու նրա ընտանիքի անդամները





























