Հունվարի 1-ին, ժամը 18.35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ «Ելակ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահատված հանգամանքներում բախվել են «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի 18SO235 պետհամարանիշի եւ «Սենս» մակնիշի S7163 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Սենս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 48-ամյա Ա. Խ.-ն եւ «Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:
Հրշեջ-փրկարարները Ա. Խ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից, վերջինս հոսպիտալացվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
«Ֆոլկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը հրաժարվել է բուժօգնությունից:





























